«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է «Սաութհեմպտոնի» ձախ պաշտպան Լյուկ Շոուի համար 30 մլն ֆունտ առաջարկել:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Սիթին» Անգլիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին հայտնել է դեռևս հունվարին: «Քաղաքայինների» ղեկավարությունը վստահ է, որ ամռանը կհաջողվի գնել Շոուին:
«Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է ուժեղացնել իր թիմի պաշտպանության ձախ եզրը: Չիլիացի մասնագետին չեն գոհացնում Գաել Կլիշին և Ալեքսանդր Կոլարովը:
18-ամյա Շոուի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտտենհեմը» և «Չելսին»: Անձամբ Լյուկը մանկուց երկրպագել է «կապույտներին», ովքեր նույնպես ձախ պաշտպանի խնդիր ունեն: