«Մանչեսթեր Սիթին» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային առաջարկել է նոր պայմանագիր՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Նախորդ երկու ամառային տրանսֆերային պատուհանների ընթացքում Սիլվային կապում էին «Բարսելոնայի» հետ, սակայն «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ է գնահատում Բեռնարդուին և չի ցանկանում կորցնել նրան։
Էթիհադի ղեկավարությունը մտավախություն ունի, որ հունվարին կամ մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» կվերադառնա Սիլվայի ետևից, ուստի նրանք որոշեցին ապահովագրվել:
Ինչպես հայտնում է Football Insider-ը, «Սիթին» Բեռնարդուին առաջարկել է իր պայմանգիրը երկարաձգել մինչև 2025 թվականի հունիսը՝ նրա ներկայիս շաբաթական 150,000 ֆունտ ստեռլինգից բարձր աշխատավարձով:
Օրերս ինքը Գվարդիոլան երկու տարով երկարաձգեց պայմանագիրը, և «քաղաքայինները» հույս ունեն, որ դա կօգնի Պորտուգալիայի հավաքականի 28-ամյա խաղացողին կողմնորոշվել։