«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է «Թուլուզի» պաշտպան Մուսա Սիսոկոյի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի արժեքը գնահատվում է 1.8 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ կլրանար ընթացիկ մրցաշրջանի ավարտին, սակայն «Նյուքասլը» չցանկացավ սպասել մինչև ամառ:
Ֆրանսիայի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «Թուլուզում» էր 2007թ-ից: Մասնակցել է 183 խաղի և դարձել 19 գոլի հեղինակ:
Սիսոկան «Նյուքասլում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով: