Եվրոպայի 2016թ առաջնության խմբային փուլում Անգլիայի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Սլովենիայի ազգային ընտրանու հետ:
Խմբի առաջատար «երեք առյուծները» կամային հաղթանակ տարան դաշտի տերերի նկատմամբ: Բաց թողած գոլից հետո անգլիացիներից դուբլի հեղինակ դարձավ «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը: Խաղավարտից 6 րոպե առաջ Ռոյ Հոջսոնի թիմը գոլ բաց թողեց, սակայն ընդամենը 2 րոպե հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խփեց իր երկրի ազգային հավաքականի հաղթական գոլը:
Այս հանդիպումից հետո Մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչները վաստակած 18 միավորով կշարունակեն միանձնյա գլխավորել E խումբը:
Գոլեր. Նովակովիչ՝ 37ր, Ուիլշեր՝ 57ր, 73ր, Պեչնիկ՝ 84ր, Ռունի՝ 86ր: