«Գալաթասարայի» փլեյմեյքեր Ուեսլի Սնեյդերը բացառել է այս ամռանն իր տեղափոխությունը «Չելսի»:
29-ամյա հոլանդացին թուրքական ակումբում է այս տարվա հունվարից: Սնեյդերի խոսքերով, չնայած «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետաքրքրությանը, նա դեռ որոշ ժամանակ կմնա «Գալաթասարայում»:
-Ես հատուկ հարաբերություններ ունեմ Ժոզե Մոուրինյոյի հետ և կցանկանամ աշխատել նրա հետ, սակայն չեմ կարող հիմա հեռանալ «Գալաթասարայից»:
Ես ցանկանում եմ այստեղ խաղալ նվազագույնը մինչև հունվար: Ես շատ եմ սիրում Ստամբուլը,- թուրքական Milliyet-ին տված հարցազրույցում ասել է Սնեյդերը: