«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Սոնգը մտադիր է ամռանը վերադառնալ Պրեմիեր Լիգա:
«Նոու Կամպում» իր առաջին մրցաշրջանի ընթացքում Սոնգը մասնակցեց ընդամենը 20 հանդիպման: Կամերունցին հուսով էր, որ նոր մարզչի գալուց հետո վիճակը կփոխվի: Փոխվեց, սակայն ի վնաս Սոնգի: Խերարդո Մարտինոյի թիմում Սոնգն ավելի քիչ խաղաժամանակ է ստանում, քան առաջ: Ուստի նա մտադիր է վերադառնալ Անգլիա:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը՝ հղում անելով իսպանական մամուլին, Սոնգը վստահ է, որ Պրեմիեր Լիգայում արժանիորեն կգանահատեն իր տաղանդը: Նշվում է, որ Ալեքսի ծառայություններով կարող են հետաքրքրվել մանչեսթերյան երկու ակումբները և իր նախկին ակումբ «Արսենալը»: