Հաջորդ մրցաշրջանում պաշտպան Սեդրիկ Սուարեշը ցանկանում է մնալ «Արսենալում» և պայքարել Միկել Արտետայի թիմում իր տեղի համար։
Այս մրցաշրջանում Արտետան գերադասեց պաշտպանությունում աջից օգտագործել Բեն Ուայթին ու Տակեհիրո Տոմիյասուին, ուստի «Արսենալի» գլխավոր մարզչի թույլտվությամբ Սուարեշը հունվարին վարձավճարով գնաց «Ֆուլհեմ»։
Սուարեշը «Ֆուլհեմում» ավելի լավ կարգավիճակ չի կարողացել ձեռք բերել։ 31 ամյա պորտուգալացին իր հայրենակից Մարկո Սիլվայի թիմի մեկնարկային կազմում ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Սուարեշը նախատեսում է այս մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ «Արսենալ»: Սեդրիկը զգում է, որ կարող է հնարավորություն ունենալ, քանի որ Տոմիյասուն երկար վերականգնման շրջան ունի ծնկի վիրահատությունից հետո:
Բացի այդ, Սուարեշի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի շաբաթական 100 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով: