Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Լիբերթի» մարզադաշտում: Ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 11-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սուոնսի Սիթիին»:
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին Ռոբին Վան Պերսիի փոխանցումից հետո բացեց «կարմիր սատանաների» պաշտպան Պատրիս Էվրան: Սակայն Սէր Ալեքսի սաները երկար չկարողացան պահել այդ առավելությունը: 29-րդ րոպեին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու իսպանացի Միչուն հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում էլ «Սուոնսին» արժանիորեն դիմակայեց «մանկունյանցիներին»: Ավելացնենք, որ «Յունայթեդի» վտանգավոր գրոհներից հետո «Սուոնսիին» փրկում էր կամ դարպասաձողը, կամ Միխել Վորմը: Խաղավարտին լարվածությունը հասել էր գագաթնակետին: Սակայն թիմերին չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել: Այս խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ոչ-ոքին էր ընթացիկ մրցաշրջանում:
Խաղից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություն տեղի չունեցավ:
Գոլեր. Էվրա՝ 16ր, Միչու՝ 29ր