Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Սուոնսի Սիթիին»։
«Զինագործները» հյուսիսլոնդոնյան իրենց հարևանների օրինակով 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ «Արսենալից» գոլերի հեղինակ դարձան Օլիվյե Ժիրուն և Ալեքսիս Սանչեսը, իսկ դաշտի տերերից մեկական ինքնագոլ հեղինակեցին Ջեք Քորքը և Քայլ Նոթոնը։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 44 միավորով մտավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Ժիրու՝ 37ր, Քորք՝ 54ր (ինքն․), Նոթոն՝ 67ր (ինքն․), Սանչես՝ 73ր։