Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Սուոնսի Սիթիին»։
Յուրգեն Կլոպի սաները կամային հաղթանակ տարան «Լիբերթի» մարզադաշտում։ Ընդմիջմանը պարտվողի կարգավիճակով գնալուց հետո 54-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն վերագանգնեց հաշվի հավասարությունը, խաղավարտից 6 րոպե առաջ էլ Ջեյմս Միլներն անվրեպ իրացնելով 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 16 միավորով բարձրացավ 2֊րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆեր՝ 8ր, Ֆիրմինո՝ 54և, Միլներ՝ 84ր (11մ)։