Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Սուոնսին» հյուրընկալել էր Լոնդոնի «Տոտտենհեմին»:
Թիմ Շերվուդի գլխավորությամբ «Տոտտենհեմն» իր հերթական վստահ հաղթանակը տարավ: Լոնդոնցիները հաղթեցին 1:3 հաշվով և վաստակած 43 միավորով հավասարվեցին 4-րդ տեղում «Լիվերպուլին»: Հերթական փայլուն խաղն անցկացրեց Էմանուել Ադեբայորը, ով դարձավ դուբլի հեղինակ: «Կարապների» հեղինակության գնդակն էլ 78-րդ րոպեին խփեց Վիլֆրիդ Բոնին:
Գոլեր. Ադեբայոր՝ 35ր, 71ր, Չիկո՝ 54ր (ինքն.), Բոնի՝ 78ր: