Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ: «Սուոնսի Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»:
Անչափ հետաքրքրիր խաղում գրանցվեց 2:2 հաշիվը: Դաշտի տերերից աչքի ընկան Միչուն և Դենի Գրեմը, իսկ «զինագործներից» գոլերի հեղինակ դարձան Լուկաս Պոդոլսկին և Կիերան Գիբսը:
Գոլեր. Միչու՝ 58ր, Պոդոլսկի՝ 81ր, Գիբս՝ 84ր, Գրեմ՝ 87ր