Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Սուոնսին» կփորձի ձեռք բերել «Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդին, որն այս պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:
Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում Թաունսենդը հանդես է գալիս «ՔՊՌ»-ի կազմում, որտեղ մասնակցել է 9 հանդիպման և խփել 2 գնդակ: Ամենայն հավանականությամբ, Անդրոսը չի մնա «Լոֆտուս Ռոուդում», քանի որ «ՔՊՌ»-ը, ըստ երևույթին, կլքի Պրեմիեր Լիգան:
Միևնույն ժամանակ «Տոտտենհեմն» իր հերթին կազմում տեղ չի խոստանում Թաունսենդի համար: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը մեկ ամբողջական խաղ է անցկացրել «Տոտտենհեմի» կազմում:
Ինչպես հայտնում է London Evening Standard-ը, այս իրավիճակից ցանկանում է օգտվել «Սուոնսին», որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպա Լիգայում: Ակումբը պատրաստվում է Անդրոսի համար առաջարկել մոտ 5 մլն ֆունտ: