«Սուոնսիի» նախագահ Հյու Ջենկինսը հայտարարել է, որ ակումբը կփորձի կրկին վարձակալել «Վիլյառեալի» կիսապաշտպան Ջոնատան դե Գուզմանին:
Անցած մրցաշրջանը կանադական արմատներով հոլանդացին հաջողությամբ անցկացրեց «Լիբերթիում»` «կարապների» հետ նվաճելով Լիգայի գավաթը և դրա հետ մեկտեղ` եվրոգավաթի ուղեգիր:
Այս ամառ «Սուոնսին» ցանկանում է կրկին վարձակալել դե Գուզմանին, չնայած «Վիլյառեալի»` Լա Լիգա վերադառնալուն: Ֆուտբոլիստի իրավունքներն ամբողջությամբ գնելու մասին խոսք դեռևս չի գնում:
-Ես հանդիպել եմ Ջոնատանի գործակալի հետ, և նա ասաց, որ նրանց հարմար է այն իրավիճակը որում գտնվում են: Հույս ունեմ, մենք կպայմանավորվենք «Վիլյառեալի» հետ մոտակա ժամանակներս,- Ջենկինսի խոսքերն է մեջբերում South Wales Evening Post-ը: