• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների լիգա՝ «Սևիլիա» – «Արսենալ» (Անոնս)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ խաղում «Արսենալը» արտագնա խաղում կմրցի «Սևիլիայի» հետ։

Չեմպիոնների լիգայում սկսելով «ՊՍՎ»-ի նկատմամբ վստահ հաղթանակով՝ «Արսենալն» այնուհետև պարտվեց «Լենսին», որը ներկայումս չորս միավորով գլխավորում է B խումբը։

«Սևիլիան» խմբային փուլում ոչ-ոքի է խաղացել իր երկու առաջին հանդիպումներում, ուստի այժմ մեկ միավոր պակաս ունի «զինագործներից»:

«Արսենալը» Եվրոպական մրցաշարերում միայն մեկ անգամ է առճակատվել «Սևիլիայի» հետ՝ 2007/08 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում,որտեղ «զինագործները» սեփական հարկի տակ հաղթեցին 3:0 հաշվով, իսկ Անդալուսիայում պարտվեցին 3:1 հաշվով:

«Սևիլիան» եվրոպական մրցաշարերում անգլիական թիմերի դեմ տնային վերջին 10 հանդիպումներից միայն երեքում է պարտվել (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

Հենց նախորդ մրցաշրջանում «Սևիլիան» դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչից՝ տնային խաղում հաղթելով 3։0 հաշվով։

«Արսենալը» բոլոր մրցաշարերում հաղթել է իսպանական թիմերի դեմ արտագնա 17 խաղերից ընդամենը 3֊ում, ընդ որում վերջին հաղթանակը «Վալենսիայի» դեմ խաղում էր 2019 թվականին:

Որպես «Արսենալի» գլխավոր մարզիչ, Միկել Արտետան միայն մեկ հանդիպում է անցկացրել իր հայրենի Իսպանիայում՝ 2021 թվականին պարտվելով «Վիլյառեալին» 2:1 հաշվով:

Դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը, ով բաց թողեց «Չելսիի» դեմ հանդիպումը իր որդու ծննդյան պատճառով, կրկին հասանելի է, բայց սպասվում է, որ Դավիդ Ռայան կպահպանի իր տեղը մեկնարկային կազմում: «Արսենալի» միակ կորուստը պաշտպան Յուրիեն Թիմբերն է:

Չեմպիոնների լիգա՝ B խումբ 3-րդ տուր
«Սևիլիա» (Իսպանիա) – «Արսենալ» (Անգլիա)
Ռամոն Սանչես Պիսխուան՝ 23:00