«Սուոնսի Սիթին» պատրաստվում է հաջորդ շաբաթ մշտական պայմանագիր ստորագրել մարզչի ժամանակավոր պարտականությունները կատարող Գարի Մոնկի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ուելսյան ակումբն աշխատանքից ազատեց Միքայել Լաուդրուպին, որից հետո «կարապներին» մարզում է նրա օգնական Մոնկը: 35-ամյա մարզչի գլխավորությամբ «Սուոնսին» 12 խաղ է անցկացրել՝ վաստակելով 15 միավոր, ինչը բավական եղավ Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում տեղն ապահովելու համար: Գարիին հաջողվել է տպավորություն թողնել ակումբի նախագահ Հյու Ջենկինսի վրա:
-Հուսով եմ, որ դա կլինի: Ես իսկապես վայելում եմ իմ աշխատանքը: Հավատում եմ, որ ղեկավարությունը, նախագահը և մյուսները ճիշտ որոշում կկայացնեն ակումբի համար,- ասել է Մոնկը: Daily Mail