«Սուոնսին» և «Նորվիչը» համաձայնության են եկել «Բիրմինգհեմի» հետ Նատան Ռեդմոնդի տրանսֆերի շուրջ: Հիմա ֆուտբոլիստը պետք է որոշի, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան:
Վերջին տարիներին «Բիրմինգհեմը» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և գրեթե ամեն տարի հրաժեշտ է տալիս իր առաջատարներին: Այս անգամ խոսքը 19-ամյա Ռեդմոնդի մասին է, ում տրանսֆերը հնարավոր կլինի գնել ընդամենը 3 մլն ֆունտով:
Համաձայն The Guardian-ի, ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական թեկնածուները «Սուոնսին» և «Նորվիչն» են: Երկու ակումբներն էլ համաձայնության են եկել փոխհատուցման համար, և հիմա անհամբեր սպասում են ֆուտբոլիստի որոշմանը:
-Մենք երեք առաջարկ ենք ստացել, որոնցից երկուսն ընդունվել են, իսկ մեկը` ոչ: Հիմա խոսքը Նատանինն է, նա պետք է երկու ակումբների հետ էլ խոսի և գնահատական տա, որից հետո կորոշի թե որ տարբերակն է ավելի հարմար,- հայտնել է «Բիրմինգհեմի» գլխավոր մարզիչ Լի Քլարկը:
Հավելենք, որ Ռեդմոնդի համար պայքարում ֆավորիտ է համարվում «Նորվիչը», որտեղ աշխատում է ֆուտբոլիստի նախկին մարզիչ Քրիս Հյուտոնը: