«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն հայտնել է, որ ցանկություն կա նոր պայմանագիր ստորագրել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
Ինչպես հայտնի է, այժմ ընթանում է ֆրանսիացի մասնագետի պայմանագրի վերջին տարին: Վենգերն «Արսենալում» է արդեն 17 տարի, և Կրոնկեն ցանկանում է երկարացնել այդ համագործակցությունը:
-Ես կարծում եմ, որ նա հիանալի է կատարում իր գործը: Մենք ամբողջությամբ աջակցում ենք նրան, մեր միջև չկա տարաձայնություններ, մենք հպարտանում ենք նրանով:
Դա բացարձակ ճշմարտություն է, որ Վենգերը մեր ակումբում կենտրոնական տեղ է զբաղեցնում: Արսենը գիտի, որ մենք իրեն վստահում ենք, նա գիտի մեր պահանջները և փիլիսոփայությունը: Կարծում եմ, որ նա ցանկանում է այն, ինչ որ՝ մենք: Կգա ճիշտ ժամանակը և մենք կորոշենք նրան նոր պայմանագիր առաջարկել,- The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Կրոնկեն: