«Մանչեսթեր Սիթին» այսօր ունեցավ իր երկրորդ ձեռքբերումը: Ալվարո Նեգրեդոյին հետևեց «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը:
Այս ամռանը 23-ամյա չերնոգորցու համար լուրջ պայքար էր գնում հին աշխարհի գրանդ ակումբների միջև: Սակայն հենց «Սիթիին» հաջողվեց ձեռք բերել Ստեֆանին:
Ինչպես և Նեգրեդոյի պարագայում, այս անգամ էլ «քաղաքայինները» որոշեցին գաղտնի պահել պայմանագրի ժամկետը: Ոչ պաշտոնական տվյալներով, Յովետիչի տրանսֆերը «Սիթիի» համար արժեցել է 26 մլն ֆունտ:
Ավելացնենք, որ իր նոր ակումբում Ստեֆանը կկրի 35 համարի մարզաշապիկը: