«Ստոկ Սիթի»-ն նախատեսում է ավելացնել «Բրիտանիա» մարզադաշտի նստատեղերի քանակը: Վերակառուցումից հետո այն կարող է ընդունել մոտ 30 հզր հանդիսատես: Ներկայումս նստատեղերի քանակը 27’740 է:
Հիշեցնենք, որ «Ստոկ»-ը այն անգլիական ակումբներից է, որը սեփական մարզադաշտում անգամ առաջատարներին լուրջ դիմադրություն է ցույց տալիս և միավորներ կորզում: