Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
«Կարմիր սատանաները» դժվարությամբ կարողացան խուսափել պարտությունից։ 19-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Խուան Մատան, ում գոլը երկար ժամանակ հաշվի մեջ առջևում պահեց դաշտի տերերին։ Պատասխան գնդակը խաղի վերջին րոպեին խփեց Ուեյն Ռունի՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ խփած 250 գոլով։
Այս հանդիպումից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 41 միավորով կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Մատա՝ 19ր (ինքն․), Ռունի՝ 90+4ր։