Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր աղյուսակի 14-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
Դաշտի տերերն արժանի պայքար մղեցին «ազնվականների» դեմ և կարողացան հաղթել 3:2 հաշվով: Անդրե Շյուրլեի գոլին առաջին խաղակեսում պատասխանեց Պիտեր Քրաուչը:
Երկրորդ խաղակեսում լոնդոնցիներից դուբլի հեղինակ դարձավ Շյուրլեն, սակայն դա չօգնեց իր թիմին: «Ստոկը» ևս 2 գնդակ ուղարկեց Պետր Չեխի դարպասը:
Գոլեր. Շյուրլե՝ 10ր, 53ր, Քրաուչ՝ 42ր, Այրլենդ՝ 50ր, Ասսաիդի՝ 90ր: