Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
Հանդիպումը դարձավ ոչ միայն տուրի գլխավոր անակնկալը, այն նաև կատարիալ ֆիասկո «Լիվերպուլի» համար: «Կարմիրները» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ երբեք առաջին խաղակեսում չորս գնդակ բաց չէին թողել, սակայն այսօր մինչև խաղակեսի ավարտը 5 անգամ գնդակը հանեցին սեփական դարպասից:
Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացնող Սթիվեն Ջերարդը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն խաղավարտից 4 րոպե առաջ Պիտեր Քրաուչը խփեց իր թիմի 6-րդ գոլը:
Այս խայտառակ պարտությունով Բրենդան Ռոջերսի թիմը մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
Գոլեր. Դիուֆ՝ 22ր, 26ր, Ուոլթերս՝ 30ր, Ադամ՝ 41ր, Նզոնզի՝ 45ր, Ջերարդ՝ 70ր, Քրաուչ՝ 86ր: