Այս ամառ «Ստոկը» պատրաստվում է դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար պահանջել ավելի քան 15 մլն ֆունտ:
Մամուլում տեղ գտած շշուկների համաձայն այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հնարավոր է նորից մտածի դարպասապահի դիրքն ուժեղացնելու մասին: Բեգովիչի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի այլ ակումբներ նույնպես, ներառյալ «Լիվերպուլը»:
Բեգովիչի վաճառքը ողբերգություն չի լինի «Ստոկի» համար, որը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերեց Ջեկ Բուտլանդին՝ թույլ տալով նրան վարձավճարով հանդես գալ «Բիրմինգհեմում» մինչև մրցաշրջանի ավարտը:
Daily Mirror-ի հաղորդմամբ «Յունայթեդն» իսկապես արդեն հարցում արել է Բեգովիչի մասին, սակայն բանակցությունները երկու ակումբների միջև դեռ սկզբնական փուլում են:
Հայտնում են, որ մի տարի առաջ «Ստոկը» մերժել էր «Չելսիի» առաջարկը՝ գնելու Բեգովիչին 12 մլն ֆունտով: Այս ամառ ակումբը մտադիր է իրականացնել դարպասապահի վաճառքը նվազագույնը 15 մլն-ով: