«Սթոքը» որոշում է կայացրել հրաժարվել 7 ֆուտբոլիստների ծառայություններից, այդ թվում կիսապաշտպաններ Ջերմեյն Պենանտի և Դին Ուայթհեդի ծառայություններից:
30-ամյա Պենանտը «Սթոք Սիթիում» անցած մրցաշրջանում ընդամենը 2 խաղի է մասնակցել, հիմնականում դա կապված էր ֆուտբոլիստի և այն ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Թոնի Պյուլիսի միջև վեճերի հետ: Ինչ վերավբերվում է Ուայթհեդին, ապա պատճառն այն է, որ ամբողջ մրցաշրջանը նա անցկացրեց պահեստայինների նստարարին նստած:
«Սթոքը» նաև որոշել է չերկարաձգել Ռորի Դելափի և Մամադի Սիդիբեի պայմանագրերը, ովքեր մրցաշրջանն ավարտել են այլ ակումբներում, որտեղ հանդես են եկել վարձավճարով: Նրանց հետ միասին «Բրիտանիան» լքում են դարպասապահ Սթիվ Նեշը, պաշտպան Մեթյու Ափսոնը և կիսապաշտպան Մեթյու Լունդը:
-Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին այս ընթացքում իրենց ցուցաբերած ջանքերի համար, և մաղթել լավագույնը հետագայում,- ասվում է «Սթոք Սիթիի» պաշտոնական հայտարարության մեջ: