«Ստոկի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը հայտնել է, որ իր ակումբն առաջարկ չի ստացել դարպասապահ Ասմիր Բեգովիչին գնելու վերաբերյալ:
Սպասվում է, որ այս ամռանը «Ստոկը» կվաճառի Բեգովիչին: Նրա ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրվում, օրինակ, «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այս ակումբներից և ոչ մեկն առաջարկ չի արել: Ամեն դեպքում «Ստոկը» պատրաստվում է բավականին մեծ գումար պահանջել իր դարպասապահի համար:
-Ոչ մեկն ինձ չի զանգահարել և չի հասցրել Ասմիրի մասին: Եթե դա լինի, ապա գինը կկազմի… Ինձ համար նույնիսկ դժվար է պատկերացնել: Նրանք ստիպված են լինելու մեծ գումարներ վճարել: Չեմ կարող ձեզ գին ասել, քանի որ այդ մասին նույնիսկ չեմ էլ մտածել:
Ջեկին գնելու փաստը չի նշանակում, որ պատրաստվում ենք վաճառել Ասմիրին: Կարծում եմ, որ Ասմիրը դեռ կարող է մեզ շատ բան առաջարկել: Նա ավելի լավն է դառնում: Նա հրաշալի մրցաշրջան է անցկացնում, սակայն շարունակում է բարելավվել:
Իսկապես կարծում եմ, որ նա հիմա թոփ մակարդակի դարպասապահ է,- հայտնել է Պուլիսը: Sky Sports