«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի զղջում, որ ամռանը ընտրեց «կարմիր սատանաներին», և ոչ թե «Տոտտենհեմը»:
Հոլանդացի մասնագետի խոսքերով, աշխատանքն «Ուայթ Հարթ Լեյնում» ավելի հեշտ էր, սակայն նա այլ պատճառով ընտրեց «Յունայթեդը»:
-Ոչ, ես չեմ զղջում, որ այս աշխատանքը վերցրեցի: Ճիշտ է, «Յունայթեդում» աշխատելը դժվար է, սակայն ես գիտակցում էի դա: Ես կարող էի ավելի պարզ տարբերակ ընտրել: Եթե ուղևորվեի «Տոտտենհեմ», ապա ամեն ինչ այնքան բարդ չէր լինի, որքան «Յունայթեդում» է: Իմ կարծիքով «Յունայթեդն» Անգլիայի համար մեկ ակումբն է, իսկ «Տոտտենհեմն» այդպիսին չէ,- ասել է վան Գալը: Daily Mirror