«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը կարող է մի քանի շաբաթ բաց թողնել մկանի վնասվածքի պատճառով:
Երկուշաբթի օրը «Բրենթֆորդից» կրած (3-1) պարտության ժամանակ Վան Դեյկը փոխարինվեց ընդմիջմանը:
Այն ժամանակ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասաց, որ Վան Դեյկի փոխարինումը նախազգուշական միջոց էր, և որ Վիրջիլն ինքը ցանկանում էր շարունակել խաղալ, բայց նա որոշեց ռիսկի չդիմել:
Ինչպես այժմ հայտնում է The Telegraph-ը, Վան Դեյկի վնասվածքն ավելի լուրջ է, քան ի սկզբանե ենթադրվում էր, և 31 ամյա հոլանդացին ուղարկվել է մասնագետի խորհրդատվության։
Մոտ օրերս Վան Դեյկի մոտ վերջնական ախտորոշում կկատարվի, սակայն «կարմիրների» բժշկական շտաբը նախնական ակնկալում է, որ թիմի փոխավագը մի քանի շաբաթ կանցկացնի հիվանդանոցում: