Պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն ու հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն վերադարձել են մարզումներին։
«Լիվերպուլը» շատ վատ մրցաշրջան է անցկացնում, քանի որ արդեն դուրս է մնացել գավաթի երկու մրցաշարերից և Պրեմիեր լիգայի աղյուսակում միայն 9-րդն է:
«Կարմիրների» արդյունքների վրա մեծ ազդեցություն ունեն վնասվածքները։ Օրինակ, Վան Դեյկը բաց է թողել վերջին հինգ խաղերը ազդրի վնասվածքի պատճառով, իսկ Ֆիրմինոն բացակայել է դեկտեմբերին Դուբայում անցկացված ուսումնամարզական հավաքից հետո, երբ վնասեց սրունքը:
Սակայն Daily Mirror-ը հայտնում է, որ Վիրջիլին ու Ռոբերտոյին նախորդ օրը նկատել են ընդհանուր խմբում։ Երկուսն էլ դժվար թե իրենց մարզավիճակը վերադարձնեն նախքան շաբաթ օրը «Վուլվերհեմպտոն» մեկնելը, բայց պետք է պատրաստ լինեն փետրվարի 14-ին կայանալիք «Էվերթոնի» դեմ դերբիին: