«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին իր հիացմունքն է հայտնել անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի հանդեպ:
«Բայերի» դեմ Չեմպիոնների Լիգայի երեկվա խաղում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հենց Ուեյնին և Վան Պերսիին էր հայտավորել հարձակման գծում:
Ռունին իր մարզիչի վստահությունն արդարացրեց` աչքի ընկնելով երկու գոլով և մեկ գոլային փոխանցումով (4:2): Ռոբինն ուրախ է, որ նման խաղընկեր ունի:
-Ուեյնն իսկապես շատ լավ խաղաց: Ինձ շատ է դուր գալիս նրա հետ խաղալը, քանի որ նա ամեն դիրքում էլ իրեն լավ է դրսևորում: Երեկ նրա խաղն իսկապես շատ լավ ստացվեց,- MUTV-ի հետ հարցազրույցում հայտնել է Վան Պերսին: