«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին վստահ է, որ որպես խաղացող՝ ավելի լավն է դարձել «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելուց հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբինն արդեն 22 գնդակ է խփել՝ հաշվի առնելով բոլոր առաջնությունները: Հոլանդացին կարծում է, որ ակումբի փոփոխությունը օգնեց նրան շարունակել իր պրոֆեսիոնալ զարգացումը:
-Յուրաքանչյուր օր ես աշխատում եմ նոր բաների վրա: Ես ավելի ուշադիր եմ դարձել փոքրիկ մանրամասների նկատմամբ, որոնք ինձ ավելի լավն են դարձնում: Ամեն օր ես գնում եմ մարզման սուլելով:
Իմ առաջին օրվանից ես ինձ ցանկալի եմ զգում այստեղ: Տղաները թույլ են տալիս ինձ զգալ ինչպես տանը: Ես ավելի լավ եմ զգում, և իմ մարզավիճակն ավելի լավ է: Անցած շաբաթ ես խաղացի չորեքշաբթի և շաբաթ օրերին: Այդ խաղերում ես թարմ էր,- հայտնել է վան Պերսին: NOS