«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին Հունգարիայի դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով՝ դարձավ Հոլանդիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
Հիշեցնենք, որ ոտնաթաթի խնդիրների պատճառով հարցականի տակ էր վան Պերսիի մասնակցությունն այս խաղին: Սակայն նա առաջին րոպեից խաղաց Հունգարիայի դեմ և երեք անգամ մրցակցին ստիպեց խաղը սկսել կենտրոնից: Այժմ Ռոբինի անվան դիմաց 41 գոլ է՝ հավաքականում անցկացրած 80 խաղից: Հեթ-տրիկի շնորհիվ վան Պերսին շրջանցեց Պատրիկ Կլյուվերտին, ով այս պահին Լուի Վան Գալի օգնականն է:
-Որոշակի խնդիրներ կային, սակայն մենք որոշեցինք ռիսկի գնալ,- ասել է վան Պերսին: SBS 6