«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին և «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:
Ընթացիկ մրցաշրջանում վան Պերսին երկրորդ անգամ է ստանում ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը: «Մանկունյանցիների» ապրիլյան հինգ խաղում Ռոբինը 6 գնդակ է հեղինակել: Հոլանդացու բարձր արդյունավետությունը «Յունայթեդին» օգնեց վաղաժամ հռչակվել երկրի չեմպիոն:
Ամսվա մարզիչ մրցանակը հասավ Ռաֆայել Բենիտեսին, ում ղեկավարությամբ «կապույտները» 12 հնարավորից հավաքեցին 10 միավոր: Ապրիլ ամսին «Չելսին» կարողացավ հաղթել «Սուոնսիին», «Ֆուլհեմին», «Սանդերլենդին» և միայն «Լիվերպուլի» հետ խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այս պահին Բենիտեսի թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: