«Սպորտինգի» հարձակվող Ռիկի Վան Վոլֆսվինկելի ներկայացուցիչը հայտնել է, որ իր հաճախորդի տեղափոխությունը «Նորվիչ» կարող է չեղյալ հայտարարվել, եթե թիմը դուրս մնա Պրեմիեր Լիգայից:
«Նորվիչը» շատերին զարմացրեց՝ մեկ ամիս առաջ պաշտոնապես հայտնելով, որ ձեռք է բերել այս տաղանդավոր ֆուտբոլիստին: Տրանսֆերը ծրագրված է տեղի ունենալ ամռանը, սակայն դա կկայանա միայն այն դեպքում, եթե «Նորվիչը» շարունակի հանդես գալ Պրեմիեր Լիգայում:
-Գոյություն ունի հատուկ կետ, որը համաձայնեցրել են բոլոր կողմերը, ըստ որի՝ Ռիկի Վան Վոլֆսվինկելի ապագայի մասին հարցը նորից բաց կլինի, եթե «Նորվիչը» լքի Պրեմիեր Լիգան: Իրականությունն այսպիսինն է: Սակայն մենք հավատում ենք, որ անգլիական ակումբը կարող է մնալ բարձրագույն առաջնությունում,- հայտնել է գործակալ Լուիշ Լարոշը: A Bola