Պաշտպան Ռաֆայել Վարանը նշել է երկու ակումբների անուններ, որոնց համար կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Յունայթեդում» իր նորամուտի անվստահ մրցաշրջանից հետո, Վարանը հաստատվեց որպես «կարմիր սատանաների» հիմնական կենտրոնական պաշտպան:
Այնուամենայնիվ, քանի որ հաջորդ ամիս Ռաֆայելը դառնում է 30 տարեկան, նա մտածում է կարիերան ավարտելու մասին, և ֆրանսիացին պատրաստ է դա անել ոչ միայն «Յունայթեդում», այլ նաև իր երկու նախկին ակումբներում՝ «Ռեալ Մադրիդում» և «Լենսում»:
«Ես կարիերաս կավարտեմ կա՛մ Մադրիդում, կա՛մ Մանչեսթերում, կա՛մ Լենսում, այլ ակումբ չեմ տեղափոխվի»:
«Բայց Մադրիդի հետ վերադառնալու տարբերակը ինձ համար անհավանական է թվում: Սովորաբար խաղացողները այնտեղ հետ չեն վերադառնում: Այսօր, ամենայն հավանականությամբ, ես կարիերաս կավարտեմ կա՛մ Մանչեսթերում, կամ Լենսում»,- Վարանայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: