«Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հայտնել է, որ մրցավարական կորպուսի ղեկավար Հովարդ Վեբն իրենից ներողություն է խնդրել պաշտպան Վիլի Բոլիի վիճահարույց հեռացման համար:
Անցած շաբաթ օրը «անտառապահները» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտություն կրեցին «Բորնմուտից»՝ խաղալով տասը հոգով առաջին խաղակեսի միջնամասից հետո:
Երկրպագուներն ու լրատվամիջոցները մրցավար Ռոբերտ Ջոնսի որոշումը որակեցին այս մրցաշրջանի ամենացնցող մրցավարական որոշումներից մեկը, և «Ֆորեստը» նույնիսկ պաշտոնական բողոք ներկայացրեց մրցավարի դեմ:
Այնուամենայնիվ, Էշպիրիտու Սանտուն չի ցանկանում անդրադառնալ դրան, հատկապես այն բանից հետո, երբ Վեբը խոստովանեց, որ Ջոնսը սխալ էր թույլ տվել:
«Եկեք չխոսենք դրա մասին, վատ որոշում էր:
Մրցավարը հիանալի հնարավորություն ունի ամեն ինչ տեսնելու համար, և նա չպետք է անմիջապես ցույց տար կարմիր քարտ: Ես բազմիցս տեսել եմ կրկնությունները և չեմ կարողանում հասկանալ նրա որոշումը:
Ես հաղորդագրություն ստացա (Վեբի ներողություն խնդրելու մասին), մենք ընդունեցինք այն և շարունակում ենք առաջ գնալ», – ասել է Էշպիրիտու Սանտուն Amazon Prime-ին: