«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն այսօր երեկոյան մասնակցելու է Անգլիայի գավաթի «Սուոնսիի» հետ հանդիպմանը: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ իր առաջատար խաղացողը հանգստի կարիք կունենա մրցաշրջանի երկրորդ հատվածում:
17 ամիս բացակայելուց հետո Ջեկը մասնակցել է «զինագործների» բոլոր խաղերին, բացի երկուսից: Հաշվի առնելով նման գերծանրաբեռնվածությունը` Ուիլշերն ֆիզիկապես վտանգում է ինքն իրեն:
Այնուամենայնիվ, Վենգերը կարծում է, որ դեռ ժամանակը չէ հանգիստ տալու կիսապաշտպանին: Հատկապես հիմա Ջեկի թիմակից Միկել Արտետան վնասվածքի պատճառով չի կարող օգնել իրենց:
-Հնարավոր է, որ ինչ-որ մի ժամանակահատվածում կանեմ դա (հանգստանալու կուղարկեմ Ուիլշերին): Հիմա չեմ կարծում, որ նա հոգնած է, քանի որ վերջերս է շարք վերադարձել:
Բացի այդ, տեսնում ենք` Ջեկը ֆիզիկապես ավելի ու ավելի է ուժեղանում: Այս պահին նրա համար չեմ անհանգստանում, բայց գիտեմ` այդ պահը գալու է,- ասել է Վենգերը: The Guardian