«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ այս մրցաշրջանի հաջող ավարտն իր թիմին իմպուլս կհաղորդի հաջորդ մրցաշրջանի լավ մեկնարկի համար:
Ակնհայտ է, որ «Սիթին» այլևս չի կարող հասնել «Մանչեսթեր Յունայթեդին» և պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Այս պահին «քաղաքայիններն» իրենց հիմնական մրցակցից հետ են մնում 15 միավորով:
Այնուամենայնիվ, Կոմպանին չի պատրաստվում հանձնվել և հորդորում է թիմակիցներին անել ամեն հնարավորը մինչև մրցաշրջանի ավարտը: Բելգիացու կարծիքով հենց 2010/2011 մրցաշրջանի ուժեղ ավարտը պատճառ դարձավ, որ թիմը նախորդ տարի նվաճեց տիտղոսը:
-Զգում եմ, որ մենք դեռ շատ բան պետք է անենք: Ինչպես էլ ավարտենք ընթացիկ մրցարջանը, այն կարող է ազդել մյուսի վրա:
Հիշում եմ, թե ինչպես ավարտեցինք 2010/11 մրցաշրջանը: Այդ ժամանակ մենք ունեինք այնքան միավոր, ինչքան որ «Չելսին», Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեցինք և հաղթեցինք Անգլիայի գավաթում:
Ինչպես գիտենք, հաջորդ տարի մենք տիտղոս նվաճեցինք: Այնպես որ մրցաշրջանի ավարտն ազդում է այն բանի վրա, թե ինչպես կսկսես հաջորդը,- հայտնել է Կոմպանին: Sky Sports