Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի մեկնարկը տրվեց «Հոթորնս» մարզադաշտում, ուր «Վեստ Բրոմվիչն» ընդունել էր «Արսենալին»:
Արսեն Վենգերի սաները նվազագույն հաշվով հաղթանակի հասան դաշտի տերերի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը 60-րդ րոպեին Սանտի Կազորլայի փոխանցումից հետո խփեց Դենի Ուելբեքը:
Այս հաղթանակից հետո «զինագործները»՝ վաստակած 20 միավորով բարձրացան 4-րդ հորիզոնական:
Գոլ. Ուելբեք՝ 60ր: