Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի վերջին խաղում «մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականոըմ գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ, իսկ երկրորդում, երբ «Յունայթեդն» արդեն խաղում էր 10 ֆուտբոլիստներով, ավելի ակտիվ էին դաշտի տերերը։ Խուան Մատայի հեռացումից հետո «Վեստ Բրոմվիչը» կարողացավ օգտվել թվային առավելությունից և խփել հաղթական գոլը։ 66-րդ րոպեին Դե Խեայի դարպասը գրավեց Սալոմոն Ռոնդոնը։
Այս հաղթանակից հետո Տոնի Պյուլիսի սաները՝ վաստակած 39 միավորով բարձրացան 11-րդ հորիզոնական։
Գոլ․ Ռոնդոն՝ 66ր
Հեռացում․ Մատա՝ 26ր։