Պրեմիր Լիգայի 15-րդ տուրի բացումը տեղի ունեցավ «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում: 10-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալեց Լոնդոնի «Չելսիին»: Խաղի 13-րդ րոպեին «ազնվականների» հարձակվող Ֆորնանդո Տորրեսի փոխանցումից հետո հաշիվը բացեց իսպանացի Խուան Մատան՝ 0:1:
Երկրորդ խաղակեսում ավելի վտանգավոր էին գրոհում «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները և 63-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կարլտոն Քոուլը՝ 1:1: Խաղի 86-րդ րոպեին Մոհամեդ Դիամեն հեռահար հարվածով առաջ մղեց «Վեստ Հեմին»՝ 2:1: Իսկ ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին «Վեստ Հեմը» խփեց իր երրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Մոդիբո Մաիգան՝ 3:1:
Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը» բարձրացավ 7-րդ հորիզոնական: Իսկ «Չելսիի» համար սա հերթական ձախողումն էր:
Գոլեր. Խուան Մատա՝ 13ր, Կարլտոն Քոուլ` 63ր, Մոհամեդ Դիամե՝ 86ր, Մոդիբո Մաիգա՝ 90+2ր