Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:
Արդեն հանդիպման 7-րդ րոպեին Ռունիի ֆանտաստիկ հարվածի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» բացեց խաղի հաշիվը՝ 0-1: 33-րդ րոպեին Դևիդ Մոյեսի սաները խփեցին իրենց 2-րդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին:
2-րդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
Այս հաղթանակով մանկունյանցիներն իրենց միավորների քանակը հասցրեցին 51-ին և 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին» զիջելով 11 միավոր՝ զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ռունի՝ 7ր, 33ր: