«Վեստ Հեմը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Ադնան Յանուզայի հետ:
Այս պահին Յանուզայը առանց ակումբի է։ Նրա պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ, որի կազմում նա հանդես էր գալիս 2017 թվականից, ավարտվել է նախորդ մրցաշրջանի վերջում։
«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը շատ լավ գիտի Յանուզային «Յունայթեդում» անցկացրած ժամանակներից և այժմ ցանկանում է վերամիավորվել 27-ամյա բելգիացու հետ:
«Մրճահարները» ներկայումս բանակցություններ են վարում Յանուզայի հետ, ում նկատմամբ հետաքրքրվածություն է նկատվում նաև «Էվերթոնի» և «ԼԱ Գելեքսիի» կողմից, հայտնում է talkSPORT-ը: