«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Անդերլեխտի» կիսապաշտպան Շեյխու Կույատեին գնելու մասին: Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել:
«Վեստ Հեմը» 24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում հաղթեց ավելի մեծ ակումբներին: Շեյխուի հետ պայմանագիր ստորագրելու ցանկությունն այնքան մեծ էր, որ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդյասը ընդհատել է իր հանգիստը, որպեսզի արագացնի տրանսֆերը:
-«Վեստ Հեմը» հայտնի ակումբ է, որն ինձ կօգնի զարգացնել որակներս: Մարզիչը, իմ խորհրդականները և գործակալը օգնեցին ճիշտ որոշում ընդունել, և ես կարծում եմ, որ «Վեստ Հեմը» իդեալական ակումբ է ինձ համար: Մանկուց երազել եմ խաղալ Պրեմիեր Լիգայում, և այժմ կատարվեց իմ երազանքը,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Կույատեն: