«Վեստ Հեմն» ավարտին է հասցրել իր հունվարյան առաջին տրանսֆերը՝ գնելով «Պիտերբորոյի» հեռանկարային հարձակվող Ջանաի Գորդոնին:
Գորդոնը որոշ ժամանակ մարզվել է Սեմ Էլլարդայսի թիմում և մասնակցել է մի քանի փակ ընկերական հանդիպումների: Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը կարողացել է տպավորել լոնդոնյան ակումբի մարզչական շտաբին և արժանացել է մշտական պայմանագրի:
18-ամյա Գորդոնը դարձավ «Վեստ Հեմի» հունվարյան առաջին ձեռքբերումը, սակայն, սպասվում է, որ Էլլարդայսն այդքանով չի սահմանափակվի: