«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ասել է, որ իր ակումբն այս անգամ իր կազմի թարմացումները կատարելու է միայն ներքին շուկայից։
«Վեստ Հեմը» անցյալ ամառ ներդրեց շուրջ 170 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ուժեղացնելու համար իրենց կազմը, որի շնորհիվ ԱՊԼ-ում խաղալու իրենց շանսերը ստացան այնպիսի խաղացողներ ինչպիսիք են՝ Նայեֆ Ագերդը, Ջանլուկա Սկամական և Լուկաս Պակետան:
Երեքն էլ շատ դժվար էին ընտելանում անգլիական ֆուտբոլին, իսկ Ագերդն ընդհանրապես բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը կոճի վնասվածքի պատճառով: Այսպիսով, այս անգամ Մոյեսը փնտրում է Պրեմիեր լիգայի փորձ ունեցող խաղացողների, ինչպիսիք են «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ջեյմս Ուարդ-Պրոուզը և «Լեսթերի» վինգեր Հարվի Բարնսը:
«Կարծում եմ, որ հնարավորության դեպքում կցանկանայի ավելացնել բրիտանացի խաղացողների թիվը իմ կազմում»:
«Ես չէի հրավիրի նման խաղացողի, եթե այստեղ տեսնեի ավելի լավ մեկին կամ մտածեի, որ ավելի լավ այլընտրանք ունեմ»:
«Չեմ կարող պատկերացնել, որ մենք մեծ ծախսեր կանենք այս ամռանը: Գուցե ես սխալվում եմ, բայց ես իսկապես կարծում եմ որ մենք զերծ կմանանք մեծ ծախսերից: Մենք կանենք այն, ինչ կարող ենք և այն, ինչ մեզ անհրաժեշտ է», – Մոյեսի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։