«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հերքել է Ռավել Մորիսոնին վաճառելու մասին բոլոր խոսակցությունները:
Երեկ անգլիական թերթերը գրեցին, որ Մորիսոնը տեղափոխվում է իր նախկին մարզիչ Ռենե Մալեստինի գլխավորած «Ֆուլհեմ»: Սակայն «Վեստ Հեմը» ոչ միայն ոչինչ չգիտի այդ մասին, այլ նաև մտադիր է ակումբում պահել իր տաղանդավոր ֆուտբոլիստին:
-Դա չի համապատասխանում իրականությանը: Մորիսոնի տրանսֆերի համար ոչ մի ակումբի հետ բանակցություններ չենք ունեցել,- Էլլարդայսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: