«Վեստ Հեմ Յունայթեդը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Արսենալի» աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնին: Այս մասին հաղորդում է արևմտալոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Մաթյո Դեբյուշիի և Կալում Չեմբերսի «Էմիրեյթս» տեղափոխվելուց հետո 22-ամյա անգլիացին սկսեց իր համար նոր ակումբ փնտրել, որտեղ խաղալու հնարավորություն կունենա:
Մի քանի օր առաջ հաղորդվեց, որ «Հալլը» համաձայնեցրել է Ջենկինսոնի տրանսֆերը, սակայն «Վեստ Հեմը» հաղթեց այդ պայքարում և ստացավ պաշտպանին, թեկուզ և վարձավճարով:
-Հաճելի էր, որ առաջարկներ կային մի քանի ակումբներից, սակայն ես միշտ գիտեի, որ ցանկանում եմ տեղափոխվել հենց «Վեստ Հեմ»: Ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ես էի ցանկանում:
Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր երկրպագում են «Վեստ Հեմին»: Հուսով եմ՝ կկարողանամ ապացուցել իմ իրական արժեքը, քանի որ սա շատ կարևոր տարի է ինձ համար,- ասել է Ջենկինսոնը: