«Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը ցանկանում է վարձակալել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, որպեսզի վերջինս հաջորդ մրցաշրջանում հարձակվողական զույգ կազմի Էնդի Քերոլի հետ:
Երեկ արդեն հայտնի դարձավ, որ «Լիվերպուլն» ընդունել է «Վեստ Հեմի» առաջարկը Քերոլին գնելու մասին: Այժմ լոնդոնյան ակումբին մնում է համաձայնության գալ անձամբ Էնդիի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ: Միևնույն ժամանակ «Վեստ Հեմը» ցանկանում է վարձակալել 20-ամյա Լուկակուին:
-Կարծում եմ, որ Լուկակուն նորից վարձակալությամբ հանդես կգա այլ ակումբում: Մենք կկարողանայինք գնել նրան, եթե նրանք որոշեին, որ այլևս նրա կարիքը չունեն:
Եթե մենք գնենք Էնդիին, ապա դա ռեկորդային ձեռքբերում կլինի ակումբի համար: Նա և Ռոմելուն կլինեն կործանարար զույգ: Լավագույն հարձակողական զույգը 6-7 ուժեղագույն թիմերի մեջ:
Լուկակուն հրաշալի մրցաշրջան է անցկացրել «Վեստ Բրոմվիչում»: Ես հույս ունեմ, որ նա կնախընտրի ապրել Լոնդոնում,- հայտնել է Սալիվանը: Daily Mirror