«Վեստ Հեմը» մտադիր է հունվարին խզել Էնդի Քերոլի վարձակալական պայմանագիրը և ժամանակից շուտ վերադարձնել հարձակվողին «Լիվերպուլ»:
Օգոստոսին «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսի համար Քերոլը միակ տարբերակն էր թիմի խաղն ուժեղացնելու համար: Եվ վերջապես օգոստոսի վերջին օրը նրան հաջողվեց վարձակալել Քերոլին մեկ տարի ժամկետով: Այդ ժամանակից ի վեր Էնդին անցկացրել է 10 հանդիպում և խփել ընդամենը մեկ գնդակ:
Հիմա ակումբն արդեն հասկացել է, որ կարող է առանց և Քերոլի հաջողության հասնել: Ելլարդայսի թիմն այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:
Քերոլի բարձր վարձատրությունը (շաբաթական 90 հազար ֆունտ), վնասվածքներն ու ակումբի ոչ վատ արդյունքները ստիպում են «Վեստ Հեմին» ժամանակից շուտ հրաժարվել 23-ամյա անգլիացու ծառայություններից:
Ինչպես տեղեկացնում է Goal պարբերականը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Քերոլի կարիքը չունի և ամենայն հավանականությամբ նրան հունվարին կվաճառեն: